ՀՍՀ/ՀՐԱԲԽԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՐԱԲԽԱՅՆՈՒԹՅՈՒՆ, երկրակեղևի խոր հորիզոններից դեպի մակերևույթ մագմատիկ գաղվածների և հաճախ նրանց ուղեկցող գազա–ջրային արգասիքների տեղափոխությունների հետ կապված երևույթների ամբողջություն: Նեղ իմաստով Հ. այն երևույթների ընդհանրությունն է, որոնք կապված են հրաբուխների հրաբխային և վերջինիս ուղեկցող ֆումարոլային (տես Ֆումարոյներ) գործունեության հետ: Լայն իմաստով Հ. ընդգրկում է բոլոր այն երևույթները, որոնք պայմանավորված են մագմայի գործունեությամբ Երկրի խորքում, նրա մակերևույթի վրա, ինչպես նաև տիեզերական կարգի երեվույթները (օրինակ, պրոտուբերանցների առաջացումը Արեգակի վրա): Ըստ դրսևորման առանձնահատկությունների և մասամբ էլ` Ժայթքման արգասիքների, ներկայումս տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և օբոգեն:
