Jump to content

ՀՍՀ/ՀՐԱՀԱՏ IV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՀԱՏ IV (ծն.և մահ. թթ. անհտ.), Պարթեաց արքա մ. թ. ա. մոտ 38 37–2–ին: Որոդես II–ի որդին: Իշխանության առաջին տարիներին սպանել է տվե l ծերացած հորը և գահի հավակնորդ եղբայրներին: Սակաստան և Արախոսիա կատարած արշավանքներով ամրացրել է երկրի արլ. սահմանները: Պետության մայրաքաղաքը տեղափոխել է Տիզբոն, միջամտել Միջերկրական ծովի արլ. ափի երկրների քաղ. իրադարձություններին: 36–ին Ատրպատականի Փրաասպա (այժմ` Թախթի Սոլեյման) քաղաքի մոտ ջախջախել է Անտոնիոսի զորքը: Պարթևական գահի հավակնորդ ոմն Տրդատ, Օկտավիանոսի օգնությամբ, 31–ին ապստամբել է Հ. IV–ի դեմ, գրավել Միջագետքը: 30–ին արմ. սակերի օգնությամբ Հ. IV վերահաստատել է իր իշխանությունն ամբողջ երկրում: Հ. IV–ի օրոք Կրասոսի պարտությունից 33 տարի անց պարթևները վերադարձրին հռոմ. լեգեոնների ծառանում գրաված արծվակիր դրոշները:

Գրկ.Debevoise N. С, A Political History of Parthia, Chicago, 1938.

Ն. Արզումանյան