Jump to content

ՀՍՀ/ՀՐԱՀԵՍՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՀԵՍՏՈՒԹՅՈՒՆ, նյութերի և շինվածքների` առանց հալվելու բարձր ջերմաստիճանների ազդեցությանը դիմանալու հատկությունը: Հ. արտահայտում են այն ջերմաստիճանով (C), որի դեպքում տվյալ նյութից պատրաստված փորձանմուշը (30 մ բարձրության եռանիստ հատած բուրգ, որի հիմքերի կողմերը հավասար են 8 և 2 սս), փափկելու պատճառով թեքվում և վերևի մասով հպվում է տակդիրի մակերևույթին: