Jump to content

ՀՍՀ/ՀՐԱՆԵՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՆԵՏ, զենք, որը նախատեսված է թշնամուն այրվող հրախառնուրդով խոցելու համար: Հ. լինում է ձեռքի, ինքնագնաց և տանկային: Կազմված է հրախառնուրդի ամբարից, սեղմած գազի (օդ, ազոտ) բալոնից, ճկուն փողրակից, փողրակի մետաղե ծայրակալից հանդերձված ապահովիչ հարմարանքով, որը բացառում է պատահական հրանետումը, և մեխանիկական բռնկիչ հարմարանքից: Ժամանակակից ամերիկյան ABC–M 9–7 տիպի ձեռքի Հ–ի կշիռն է 22,7 կգ (լցված վիճակում), հեռահարությունը` 20–55 մ, անընդհատ կրակելու տևողությունը` 5–7 վրկ: Ինքնագնաց և տանկային Հ–ներն անհամեմատ ավելի հզոր են: M 132 տիպի ինքնագնաց Հ–ի հեռահարությունը` մինչև 180 Վ, անընդհատ կրակելու տևողությանը` 30–40 վիկ: Ամերիկյան ժամանակակից տանկային Հ–ներից M 67–ի հրախառնուրդի պաշարի ծավալը 1400 լ է, հեռահարությունը` 230 մ, անընդհատ կրակելու տևողություն` 1 ր: