Jump to content

ՀՍՀ/ՀՐԱՆՈՒՆԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՆՈՒՆԿ (Ranunculus), գորտնուկ, հրանունկազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմամյա կամ միամյա բույսեր են: Տերևները կտրտված են, բլթակավոր, երբեմն` ամբողջաեզր: Ծաղիկները վառ դեղին են, փայլուն, առանձին դեպքերում` սպիտակ, կարմիր: Հայտնի է 400–ից ավելի տեսակ` տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում: ՍՍՀՄ–ում աճում է մոտ 180 տեսակ, որից 28–ը` նաև ՀՍՍՀ–ում: Հանդիպում է ամենուրեք, հիմնականում խոնավ վայրերում, մարգագետիններում, անտառներում, ջրամբարների ափերին ևն: Առանձին տեսակներ թունավոր են, սակայն չորանալիս կորցնում են թունավոր հատկությունը: Որոշ տեսակներ աճեցվում են դեկորատիվ նպատակներով: