ՀՍՀ/ՀՐԱՇԱԿԱԲԵՐԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՐԱՇԱԿԱԲԵՐԴ, Հարաշկաբերդ, Հրասեկաբերդ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում: XII դ. Հ–ին տիրել են սելջուկները, Х III դ. սկզբին Հ. Իվանե աթաբեկը այլ կալվածքների հետ հանձնել է Լիպարիտ Օրբելյանին, որը նշանակվել էր Սյունիքի կողմնակալ իշխան: Հ–ի ավերակները պահպանվել են ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ գյուղից հվ., Հարսնաքար լեռան գագաթին:
Գրկ. Օրբելյան Ս., Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Դիվաս հայ վիմագրության, պրակ 3, Ե., 1967 (կազմ. Բարխուդարյան Ս. Գ.): Ա. Դարագյոզյան
