ՀՍՀ/ՀՐԱՇՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՐԱՇՔ, կրոնական և դիցաբանական պատկերացումներում աստվածային ուժի միջամտությամբ կատարվող գերբնական երևույթ: Քարոզելով Հ–ի (մեռյալների հարություն, անարատ հղիություն, աստծո և սրբերի հայտնություններ, փոխակերպություններ ևն) հնարավորությունը, կրոնական կազմակերպությունները նպատակ են հետապնդում ապացուցել աստծո գոյությունն ու զորությունը և մարդու կախումը նրանից: Գիտության զարգացման, մարդկանց կուլտուրական և կրթական մակարդակի բարձրացման համեմատ վերանում է հավատը Հ–ի նկատմամբ: Փոխաբերական իմաստով` ապշեցուցիչ, բացառիկ, արտասովորությամբ զարմացնող ինչ–որ բան:
Գրկ.Габинский Г. А., Теология и чудо, М., 1978.
