Jump to content

ՀՍՀ/ՀՐԱՉՅԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՉՅԱ Ազնիվ (Մինասյան Ազնիվ Գրիգորի) (1853, Կ. Պոլիս 1920, Դիլիջան), հայ դերասանուհի: Բեմ է բարձրացել 1869–ին, Կ. Պոլսի «Արևելյան թատրոնում», առաջին դերը` Հայկանուշ («Հայկ Դյուցազն»): Հանդես է եկել Պ. Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա Հ. Վարդովյանի «Օսմանյան» կոչվող թատերախմբերում, խաղացել պատմահայրենասիրական ողբերգություններում, իտալ. ու ֆրանս. մելոդրամներում («Փարիզի աղքատներ», «Սեր առանց համարման», «Երկու հիսնապետներ», «Պիեռ դ Արեցցո», «Կատրին Հովարդ», «Քույր Թերեզա» ևն): Բեմական կյանքի առաջին, շրշանում, չնայած սենտիմենտալ–ռոմանտիկական խաղացանկին, հակում է ցույց տվել դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրաթյանը: Դերասանուհու այդ ձգտումը հիմնավոր հող է գտել սկսած 1880–ական թվականներից, երբ խաղացել է Թիֆլիսի հայկ. թատերախմբում: Այս շրջանի լավագույն դերերն են` Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Ժաննա դ’ Արկ (Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կլարա (Ժ. Օնեի «Դարբնոցապետ»), Մարգարիտ Գոթիե (Ա. Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը»): 1883–ին թողել է բեմը, 1893–1894–ին դարձյալ խաղացել է Թիֆլիսի հայկ. թատերախմբով, 1890 1900–ական թթ.` Բաքվի հայկ. թատրոնում: Հ. դասական ռեալիզմի խոշոր վարպետներից է հայ նախահեղափոխական թատրոնում: Նրա արվեստին բնորոշ է եղել խորը հուզականությանն ու դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոցիալականն հոգեբանական շերտերի օրգանակպն համադրումը: Հ. արմատապես հրաժարվել է դերասանական խաղի մելոդրամային ոճից, իր խոսքերով ասած, «էֆեկտներու դպրոցից», նկատելի հակում ցուցաբերելով դեպի XIX դ. վերջի և XX դ. սկզբի հոգեբանական թատրոնը:

Երկ. Իմ հիշողություլներս, Փարիզ, 1909:

Գրկ. Ստեփանյան Գ., ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 1, Ե., 1962: