ՀՍՀ/ՀՐԱՉՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՐԱՉՅԱՆ Խաչիկ Մեսրոպյան Խաչիկ Թադևոսի, ծն. 1.7.191 թ, գ. Նորաշեն (այժմ` ՀՍՍՀ Արտաշատի շրջանում) հայ սովետական գրող, թարգմանիչ: 1934–ին ավարտել է Երնանի կերպարվեստի տեխնիկումը: Մասնակցնել է Հայրենական մեծ պատերազմին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Շեփորներ») լույս է տեսել 1931–ին, այնուհետե` «Զվարթ երգեր» (1938), Գարուն» (1957), «Ամենալավ գործը» (1971) ևն: Հ–ի արձակ գործերից են «Ուրցի մարան» (1961) վեպը, «Ռոմանտիկները» (1963) վիպակը, «Չորրորդ հարկի պատուհանից» (1965) պատմվածքների ժողովածուն: Հրատարակել է «Երեքից մինչև տասներեք» (1973) չափածո և արձակ գործերի հատընտիրը: Թարգմանել է Ս. Մարշակի, Վ. Մայակովսկու, Ա. Կոնան Դոյլի Ա. Տվարդովսկու, Կ. Չապեկի, Մ. Տվենի, Բ. Բրեխտի, U. Լիքոքի, Կ. Պաուստովսկու և Վ. Սարոյանի երկերից:
