Jump to content

ՀՍՀ/ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, քաղաքացիա–իրավական պայմանագիր, որով մեկ կողմը (հեղինակ) պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետում մյուս կողմին (հրատարակչություն) հանձնել գիտության, գրականության, արվեստի վերաբերյալ գրական ստեղծագործություն, իսկ հրատարակչությունը` երկը հրատարակել, տարածել և հեղինակին տալ հոնորար: Հ. պ. կնքվում է տիպային պայմանագրի հիման վրա, որով կողմերն ստանձնում են փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ: