Jump to content

ՀՍՀ/ՀՐԴԵՀԻՉ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԴԵՀԻՉ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ, գնդակներ, հրետանային արկեր, ավիառումբեր, ձեռքի նռնակներ, որոնք նախատեսված են հրդեհի միջոցով թշնամու բռնկվող օբյեկտները ոչնչացնելու, կենդանի ուժն ու մարտական տեխնիկան վնասելու համար: Հրդեհիչ հրետանային արկերում ու ավիառումբերում օգտագործվում են թերմիտահրդեհիչ բաղադրություններ (տես Հրկիզող նյութեր): Հ. ռ. օգտագործվում է նաև ոչնչացման այլ ձևերի հետ զուգակցված, օրինակ, բեկորային–հրդեհիչ արկեր, զրահահար–հրդեհիչ արկեր, գնդակներ ևն: