ՀՍՀ/ՀՐԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 66–73
ՀՐԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 66–73, հակահռոմեական ապստամբություն Հրեաստանում: Առիթը հռոմ. պրոկուրատոր Գեսսիոս Ֆլորոսի չարաշահումներն էին: Ապստամբությունը ղեկավարել են գյուղացիների և արհեստավորների շահերն արտահայտող գելոտների (նախանձախնդիրներ) և սիկարիների (դաշույնավորներ) խմբավորումները: Ապստամբները տիրեցին Երուսաղեմը, ապա պարտության մատնհցին Ասորիքի հռոմ. կառավարիչ Կեստիոս Գալլոսի զորքը: Կայսր Ներոնը ապստամբների դեմ ուղարկեց մեծ զորք` Փլավիոս Վեսպասիանոսի գլխավորությամբ: 67–ին հռոմեացիները գրավեցին Գալիլեան, գերեցին Յոտապատա բերդը պաշտպանողող զորավար Հովսեփ բեն Մաթաֆիային (Հովսեպոս Փլավիոս): 69–ին ապստամբների դեմ գործող հռոմ. բանակը գլխավորեց կայսր հռչակված Վեսպասիանոսի որդի Տիտոսը, որը պաշարեց Երուսաղեմը: Պաշարվածների մեջ սկսվեց երկպառակություն: 5–ամսյա պաշարումից հետո, 70–ին, հռոմեացիները գրավեցին Երուսղեմը, ավերեցին քաղաքն ու Սողոմոնի տաճարը: Ապստամբների դիմադրությունը շարունակվեց մինչև 73–ը, երբ ընկավ նրանց վերջին բերդը` Մասադան:
Գրկ. Հովսեպոս Փլավիոս, Հրեական պատերազմի մասիս (հատվածներ), Ե., 1976 (Օտար աղբյուրները. Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1): Ранович A. Б.. Социальная революция в Иудее в 66–73 гг., «Вестник древней истории», 1937, No 1.
