ՀՍՀ/ՀՐԵՇՏԱԿՆԵՐ
ՀՐԵՇՏԱԿՆԵՐ, հուդայական, քրիստոնեական և մահմեդական կրոնների ու դիցաբանության մեջ աստծու և մարդկանց միձև միջնորդ գերբնական էակներ: Հ–ի նախնական դասակարգումը (քերովբեներ, սերովբեներ, չորս հրեշտակապետներ) քրիստոնեությունը վերցրել է հուդայականությունից: Իսլամը ընդունել է չորս հրեշտակապետների (Զիբրիլ, Միկաիլ, Իսրեֆիլ, Ազրաիլ): Քրիստոնեության մեջ հրեշտակապետներից առավել պատվելի են Միքայելը (երկնային ուժերի առաջնորդ) և Գաբրիելը (աստծո սուրհանդակ): IV դ. վերջին եկեղեցու հայրերը, ըստ բյուզանդական արքունի աստիճանակարգման, Հ–ին բաժանեցին 9 դասի: Բարձրադաս Հ. (սերովբեներ, քերովբեներ) համարվեցին աստծո մերձավորները, ստորադասները` մարդկանց: Հետագայում քրիստոնեության հետևորդները հավատում էին, որ յուրաքանչյուր անձ ունի իր պահապան հրեշտակը: Այդ հավատքի հիման վրա հայ աղթարները Հ–ին վերագրեցին զանազան հարագործություններ: Քրիստոնեական արվեստում նախապես Հ–ին պատկերել են մարդկային կերպարանքով, IV դ. վերջից, երբ Հ. համարվեցին անմարմին ոգիներ, նրանց սկսեցին պատկերել թևավոր:
