ՀՍՀ/ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶԵՆՔ
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶԵՆՔ, հրազենի տեսակ` զորքերին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու համար: Հ. զ. նախատեսված է հակառակորդի հրթիռամիջուկային տակտիկական զենքի դեմ պայքարի, կենդանի ուժի և կրակային միջոցների ոչնչացման ու ճնշման, տանկերի ու շարժական զրահապատ այլ մարտական միջոցների (ինքնաթիռներ, ուղղաթիռներ ևն) դեմ պայքարի և ցամաքում, ծովում ու օդում մարտական այլ խնդիրներ կատարելու համար: Հ. զ. հզոր ջերմային մեքենա է, որում օգտագործվում է վառոդային գազերի (ճնշումը` 3000–4000 կգ/սմ², ջերմաստիճանը` մինչև 3000°C) էներգիան: Հ. զ. լինում է վերգետնյա, ավիացիոն, առափնյա և նավային: Ըստ արկին սկզբնական արագության հաղորդման եղանակի տարբերում են փողային և ռեակտիվ, իսկ ըստ փողանցքի կառուցվածքի` ակոսավոր և հարթափող Հ. զ–եր: Ըստ տեղաշարժման եղանակի լինում են բուքսիրային, ինքնաշարժ (շարժիչով սարքավորված), ինքնագնաց (թրթուրավոր կամ անվավոր անվաշրջանակով), տանկային և այլ Հ. գեր: Դրանց տեսակներից են թնդանոթը, հաուբիցը, ականանետը, անետգլորք հրանոթը, ռեակտիվ համակարգերը: (Տես նաև Հրետանի, Զենք):
