ՀՍՀ/ՀՐԹԻՌԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ
ՀՐԹԻՌԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ (ՀՇ), ռեակտիվ շարժիչ, որն իր աշխատանքի համար օգտագործում է տեղաշարժվող ապարատի (թռչող, վերերկրյա, ստորջրյա) պաշարում ունեցած նյութերը և էներգիայի աղբյուրները: Կախված էներգիայի տեսակից, որը ՀՇ–ում փոխակերպվում է ռեակտիվ շիթի կինետիկ էներգիայի, տարբերում են քիմ. (ջերմաքիմ.), միջուկային, էլեկտրական ՀՇ–ներ: Առավել լայն տարածում են ստացել քիմիական ՀՇ–ները (աշխատում են քիմ. հրթիռային վառելիքով): Հայտնի են մեծ թվով այդպիսի շարժիչներ, որոնք տարբերվում են վառելիքի բաղադրամասերով և դրանց ագրեգատային վիճակով, ռեակտիվ քարշուժի մեծությամբ, կառուցվածքով, նշանակմամբ ևն) Սակայն զանազան տիպի քիմ. ՀՇ–ների սկզբունքային սխեմաներն ու աշխատանքային պրոցեսները գործնականորեն նման են: Նանցից յուրաքանչյուրն ունի հիմնական ագրեգատ, որը բաղկացած է այրման խցից և ռեակտիվ ծայրափողակից: Խցում կատարվում է վառելիքի օքսիդացում և ռեակցիայի արդյունքի` շիկացած գազերի անջատում: Ռեակտիվ ծայրափողակում գազերը ցրվում են (ընդարձակման հետևանքով) և մեծ արագությամբ արտանետվում, գոյացնելով ռեակտիվ շիթ, այսինքն` ստեղծելով շարժիչի ռեակ քարշուժ: Բոլոր քիմ. ՀՇ–ները (փոքր բակառություններով) աշխատում են անընդհատ ռեժիմով, շարժիչի աշխատանքի ժամանակ այրման խցում գազի ճնշումը մնում է մոտավորապես հաստատուն: Որոշ քիմ. ՀՇ–ներ (ըստ չափսերի ամենափոքրերը) աշխատում են իմպուլսային ռեժիմով: Ըստ վառելիքի ագրեգատային վիճակի` քիմ. ՀՇ–ները լինում են հեղուկային, պինդ վառելիքով, հիբրիդային (համակցված), դոնդողանման և այլ վառելիքներով աշխատող: Պինդ վառելիքով աշխատող ՀՇ–ները բոլոր ՀՇ–ների առաջնեկն են, կիրառվում են ազդանշանային, հրավառության, մարտական հրթիռների արձակման համար, ինչպես նաև տիեզերագնացության մեջ: Ժամանակակից ՀՇ–ներից առավել կատարելագործված են հեղուկա–հրթիռային շարժիչները: Համակցված վառելիքի աշխատող ՀՇ–ներում միաժամանակ կիրառվում են վառելիքի հեղուկ և պինդ բաղադրամասեր: Այս շարժիչնորի այրման խցում սովորաբար տեղավորվում է պինդ վառելիքը, իսկ օքսիդիչ հեղուկը մատուցվում է բաքից, երբեմն այրման խցում տեղավորում են պինդ օքսրդիչը, իսկ բաքում` հեղուկ վառելիքը: Միջուկային ՀՇ–ներում (գտնվում են ուսումնասիրման փուլում) կարելի է ստանալ քիմ. ՀՇ–ի իմպուլսը գերազանցող տեսակարար իմպուլս: Ռեակտորում անջատվող ջերմությունը ծախսվում է աշխատող մարմնի տաքացման վրա, այսինքն` ի տարբերություն քիմ. ՀՇ–ների, այդ ՀՇ–ներում էներգիայի աղբյուրը և աշխատող մարմինն անջատված են իրարից: Ըստ հրթիռային և տիեզերական տեխնիկայում կիրառման բնույթի ՀՇ–ները կարող են լինել երթային, կառավարող, արգելակային, ճշգրտիչ, կողմնորոշիչ, կայունացնող ևն: Ավիացիայում ՀՇ–ները կիրառվում են որպես հիմնական և օժանդակ (ստարտային, արագացուցիչ) շարժիչներ:
