Jump to content

ՀՍՀ/ՀՐԿԻԶՈՂ ՆՅՈՒԹԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԿԻԶՈՂ ՆՅՈՒԹԵՐ, հրատեխնիկական բաղադրություններ, ինչպես նաև այրվող նյութեր կամ դրանց խառնուրդներ, որոնք օգտագործվում են ռազմական գործում` հրկիզող ռազմամթերքները (ռումբ, արկ, ական, փամփուշտ ևն) լիցքավորելու համար: Հ. ն. են նաև հրանետ խառնուրդները: Լայն տարածում են գտել համաշխարհային երկրորդ պատերազմի (1939–45) ժամանակ: Բաժանվում են երկու խմբի`

1. օքսիդիչներ պարունակող` մետաղների օքսիդներով (օրինակ, թերմիտ), նիտրատներով կամ գերքլորատներով (KClO₃, КС lO 4 ևն),

2. օքսիդիչներ չպարունակող, որոնք այրվում են օդի թթվածնի հաշվին (թանձրացած նավթամթերքներ, օրինակ, նապալմ 90 Mg պարունակող «էլեկտրոն», համաձուլվածք, սպիտակ ֆոսֆոր ևն): Հ. ն–ի այրման արագությունը կախված է խառնուրդի չափաքանակից և ռազմամթերքի կազմից: