Jump to content

ՀՍՀ/ՀՐՈՎԱՐՏԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐՈՎԱՐՏԱԿ (աահլ. fravartak– նամակ, գրություն),

1. թագավորների պաշտոնական գրավոր դիմումները, հայտարարությունները, որոնք պարունակում էին ողջույն, ենթարկման կոչ, հրաման, կարգադրություն (օրինակ, Արշակ, Վաղարշակ թագավորների Հ–ները, Հազկերտի կրոնափոխության Հ.` հայերին):

2. Հասարակական–քաղաքական կամ միջազգային բնույթի կարևոր փաստաթուղթ` խարտիա (Ազատությունների մեծ խարտիան, չարտիստների ժող. խարտիան ևն):

3. Որևէ կազմակերպության քաղ. հայացքներ պարունակող դեկլարացիա, հանդիսավոր դիմում:

4. Պետության գլխի կամ իշխանության բարձրագույն մարմնի ակտը` ուղղված ժողովրդին` քաղ. որևէ խոշոր իրադարձության կապակցությամբ:

5. Օրենքներ, կարգադրություններ և գործարար բնույթի այլ գրավոր ակտեր Ռուսիայում` X–XVIII դդ.:

6. Այժմ` դիվանագիտական ներկայացուցչի լիազորությունը հավաստող հավատարմագիր, ինչպես նաև այս կամ այն անձին պատվավոր կոչում շնորհելու պատվոգիր: