Jump to content

ՀՍՀ/ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ, մեծ քանակությամբ շաքար պարունակոդ սննդամթերք, աչքի է ընկնում բարձր կալորիականությամբ և մարսելիությամբ, հաճելի համով ու բույրով, ինչպես նաև որակի երկար պահպանումով: Հ–ի պատրաստման համար օգտագործում են սննդահումքի բազմազանտեսակներ` շաքար, մաթ, մեղր, մրգեր և հատապտուղներ, ցորենի ալյուր, կաթ և յուղ, ճարպեր, օսլա, կակաո, ընկույզ, ձու, սննդաթթուներ, անուշահոտություն և դոնդողային հատկություններ հաղորդողնյութեր: Հ–ի սննդարարությունը պայմանավորված է ածխաջրերի, ճարպերի ու սպիտակուցների զգալի պարունակությամբ: Հ–ի շատ տեսակներ վիտամինացվում են: Կիրառվող հումքից, արտադրության տեխնոլոգիայից և ստացվող արտադրանքի հատկություններից կախված Հ. բաժանվում է 2 հիմնական խմբի, շաքարային (կարամել, կոնֆետ, շոկոլադ ևն) և թխվածքային (պաքսիմատ, քաղցրաբլիթ, վաֆլի, տորթ ևն): Դիետիկ և բուժական տեսակի Հ. սովորականից տարբերվում է քիմ. բաղադրությամբ: