Jump to content

ՀՍՀ/ՁԱԳԱՎԱՆԻ ԺՈՂՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱԳԱՎԱՆԻ ԺՈՂՈՎ, գումարվել է 1270–ին, Այրարատի Կոտայք գավառի Ձագ գյուղի վանքում, աշխարհիկ և հոգևոր գործիչների մասնակցությամբ: Ժողովում ընդունվել են կանոններ` ամուսնության, քահանաների և ժողովրդի փոխադարձ պարտականությունների, վանականների մաքրակեցության, ինչպես նաև երեխաների կրոնական դաստիարակության մասին: Ձ. ժ–ի կանոններով քահանաները պետք է ազատվեին հարկերից, պետ. պաշտոնյաներին իջևան տալու պարտականությունից: Գյուղացիները պարտավոր էին օգնել քահանային` երկրագործական աշխատանքների ժամանակ ևն: Կանոնները գրված են ժող. պարզ, դյուրամատչելի լեզվով:

Գրկ. Հովսեփյան Գ., Ձագավանից ժողովը, «Շողակաթ», Վաղ–պատ, 1913: