ՀՍՀ/ՁԱԳԱՎԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԱԳԱՎԱՆՔ, Գետարգելի եկեղեցի, Գետարգելի Սուրբ Նշան, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոն, ճարտարապետական հուշարձան ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Առինջ գյուղից արևելք: Վանքի Ս. Նշան եկեղեցին (VII դ.) պատկանում է եռախորան, փոքր խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին: Աբսիդները դրսից բազմանիստ են: Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը: Եկեղեցուն հս–ից և հվ–ից կից են նրա հետ ընդհանուր գետնախարիսխ ունեցող փոքրիկ մատուռներ: Ս. Նշանից արլ. գտնվում է վանքի սրբատաշ դարչնագույն տուֆից կառուցված երկրորդ եկեղեցին (XIII դ.)` երբեմնի երկհարկանի (երկրորդ հարկը չի պահպանվել, քառակուսի հատակագծով (5X 5 մ), առաջին հարկում ուղղանկյուն բեմով:
Մ. Հասրաթյան
