Jump to content

ՀՍՀ/ՁԱԳԵՁՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱԳԵՁՈՐ, բերդ Մեծ–Հայքի Սյունյաց նահանգի Հաբանդ գավառում: Ըստ Ստեփանոս Օրբելյանի բերած ավանդական տեղեկության, Ձ. հիմնադրել է Սիսակյան նախարարական տոհմի նահապետներից Ձագիկը: Ձ. է կոչվել նաև այն ձորը, որտեղ հիմնվել է բերդը: Ձ–ի ստույգ տեղը հայտնի չէ. ենթադրվում է, որ գտնվել է այժմյան Գորիսի շրջանի վերիշեն գյուղի մոտակայքում: Ձ. անունը հետագայում աղավաղվելով դարձել է Զագեզուր Ջանգեզուր, որով ճանաչվել է ամբողջ Հաբանդ գավառը: