Jump to content

ՀՍՀ/ՁԱԽ ԷՍԷՌՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱԽ ԷՍԷՌՆԵՐ, ձախ սոցիալ–հեղափոխականների կուսակցություն, մանր բուրժուական քաղաքական կուսակցություն Ռուսաստանում, 1917–21–ին: Երևան է եկել որպես օպոզիցիոն քաղ. հոսանք էսէռների կուսակցության ներսում, 1914– 1918–ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ղեկավարներն էին Մ. Սպիրիդոնովան, Բ. Կամկովը, Մ. Նա–անսոնը: Ձ. է. բոլշևիկների հետ համատեղ մտել են ռազմա–հեղափոխական կոմիտեների մեջ, մասնակցել 1917–ի Հոկտեմբերյան զինված ապստամբությանը, սովետների համառուսաստանյան II համագումարին (1917), քվեարկել համագումարում ընդունված դեկրետների օգտին և մտել Համառուսաստանյան ԿԳԿ–ի կազմի մեջ: Էսէռների կուսակցության IV համագումարի (1917) որոշմամբ Ձ. է. վտարվեցին կուսակցությունից: Ձ. է–ի I համագումարը 1917–ի դեկտ. 2(15)–ին ստեղծեց կազմակերպչորեն ինքնուրույն կուսակցություն: Գյուղացիական դեպուտատների սովետների համառուսաստանյան արտակարգ, ապա նաև II համագումարում (1917–ի նոյեմբեր–դեկտեմբեր) Ձ. է. պաշտպանեցին բոլշևիկներին, բայց սկզբում հրաժարվեցին մտնել սովետական կառավարության մեջ` պահանջելով ստեղծել սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչների «համասեռ» կառավարություն: Հաշվի առնելով, որ Ձ. է. դեռևս մեծ ազդեցություն ունեն գյուղացիության շրջանում և որ նրանք աջակցում են սովետական իշխանությանը, բոլշևիկները ժամանակավոր համաձայնության եկան նրանց հետ: 1917–ի վերջին 7 ձախ էսէոներ մտան ժողկոմխորհի կազմի մեշ (Ա. Կոլեզաեը նշանակվեց հողագործության, Ի. Շտեյնբերգը` արդարադատության, Պ. Պռոշյանը` փոստ–հեռագրատան Ժողկոմ ևն): Ձ. է. մասնակցեցին սովետական իշխանության ագրարային քաղաքականության իրագործմանը, կարմիր բանակի ստեղծմանը, հակահեղափոխության դեմ պայքարին: Սակայն այդ շրջանում էլ նրանք մի շարք սկզբունքային հարցերում (սահմանադիր ժողովի, հակահեղափոխական մամուլի, ՎՉԿ–ի ևն վերաբերյալ) տարակարծիք էին բոլշևիկների հետ, ընդ որում, տարաձայնությունների հիմքում ընկած էր Ձ. է–ի կողմից պրոլետարիատի դիկտատուրայի ժխտումը: 1918–ի հունվար–փետրվարին Ձ. է. հանդես եկան Բրեստի հաշտության (տես Բրեստի հաշտություն 1918) դեմ, որի կնքումից հետո դուրս եկան ԺԿԽ–ից: Սովետների համառուսաստանյան V համագումարից (4–10–ը հուլիսի, 1918), որտեղ 1164 պատգամավորներից 773–ը բոլշևիկներ էին, իսկ մնացածները` գրեթե բոլորը, Ձ. է., սկսվեց Ձ. է–ի բացահայտ պայքարը բոլշևիկների դեմ: 1918–ի հուլիսի 6–ին նրանք հակահեղափոխական խռովություն բարձրացրին (տես Ձախ–էսէռական խռովություն 1918), որի ճնշումից հետո սովետների համառուսաստանյան V համագումարի որոշմամբ Ձ. է–ի մի մասը, որը պաշտպանում էր իր ԿԿ–ի քաղ. գիծը, վտարվեց սովետներից: Կուսակցությունը պառակտվեց, նրա ղեկավարների մի մասը անցավ սովետական իշխանության բացահայտ թշնամիների կողմը, շարքային շատ անդամներ, որոնց հետ և որոշ ղեկավարներ, մտան ՌԿ(բ)Կ շարքերը: 1920–ական թթ. սկզբներին Ձ. է–ի կուսակցությունը դադարեց գոյություն ունենալուց:

Գրկ. Ленин В.И., Полн. собр. соч., 5 изд., (см. Справочный том, ч. 1, с. 332)Бонч–Бруевич В., Убийство германского посла Мирбаха и восстание левых эсэров,Избр.соч.,т.З, М.,1963 Гусев К. В., Ерицян Х.А., От соглашательства к контрреволюции. (Очерки истории политического банкротства и гибели партии социалистов–революционеров), М., 1968.

Գ. Խաչատրյան