Jump to content

ՀՍՀ/ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՏՈՏՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՏՈՏՆ, ակուստիկա, նեղ իմաստով` ուսմունք ձայնի մասին, լայն իմաստով` ֆիզիկայի բնագավառ, որն ուսումնասիրում է հաճախականությունների ընդարձակ տիրույթի առաձգական տատանումներն ու ալիքները, դրանց փոխազդեցությունը նյութի հետ, ինչպես նաև այդ տատանումների (ալիքների) կիրառություններր: Ձ. գիտելիքների հնագույն բնագավառներից է. ծագել է խոսքի ու լսողության, երաժշտական ձայների ու գործիքների հետ կապված երևույթները բացատրելու համար: Դեռևս հույն փիլիսոփա ու մաթեմատիկոս Պյութագորասը (VI դ. մ. թ. ա.) կապ է հայտնաբերել տոնի բարձրության և լարի կամ փողի երկարության միջև: Արիստոտելը (IV դ. մ, թ. ա.) նկատել է, որ ձայնի տարածումը կապված է միջավայրի սեղմման և նոսրացման, իսկ արձագանքը` անդրադարձման հետ: Միջնադարում Ձ–յան զարգացումը դադարում է և նորից առաջընթաց է ապրում միայն վերածնության դարաշրջանից սկսած: Ձ–յան զարգացման պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլը (XVII գ. սկիզբ XVIII դ. սկիզբ) ընդգրկում է երաժշտական տոների, դրանց աղբյուրների (լար, փող), ձայնի տարածման արագության հետազոտությունները: Գ. Գալիլեյը և ֆրանսիացի գիտնական Մ. Մերսենը սահմանել են լարի տատանումների ճշգրիտ քանակական օրենքները: Երկրորդ փուլում (XVIII դ. սկիզբ –XX դ. սկիզբ) Ձ. զարգանում է իբրև մեխանիկայի բաժին: Ստեղծվում է մեխանիկական տատանումների, ձայնային (առաձգական) ալիքների ճառագայթման ու տարածման ընդհանուր տեսություն, մշակվում են ձայնի բնութագրերի չափման մեթոդներ, բացահայտվում է ձայնի տեմբրի ֆիզիկական էությունը: Ի. Նյուտոնը չափել է ձայնի արագությունը օդում, սակայն հաշվի չի առել սեղմման հետևանքով տեղի ունեցող տաքացումը, այդ սխալը հետագայում ուղղել է Պ. Լապլասը: Պետերբուրգի ԳԱ անդամներ Լ. Էյլերը, Դ. Բեռնուլին և ֆրանսիացի գիտնականներ ժ. դ Ալամբերն ու Ժ. Լագրանժը մշակել են լարերի, ձողերի և թիթեղների տատանումների տեսությունը, բացատրել օբերտոնների ծագումը: Հ. Հելմհոլցը իր մշակած ռեզոնատորների տեսության հիման վրա տվել է ականջի աշխատանքի ֆիզիկական բացատրությունը: Նրա հետազոտությունները հիմք են ծառայել ֆիզիոլոգիական և երաժշտական Ձ–յան ստեղծման համար: Ձ–յան զարգացման երկրորդ փուլը հանրագումարի է բերվել Ջ. Վ. Ռելեյի «Զայնի տեսություն» դասական աշխատությունում: Երրորդ, ժամանակակից փուլը, որի սկիզբը համարվում է XX դ. 20–ական թթ., կապված է ռադիոտեխնիկայի, ռադիոհաղորդումների, էլեկարաձայնագիաության և հիդրոձայնագիտությա և ստեղծման հետ: XX դ. 1–ին կեսին ռազմ. տեխնիկայի հզորացումը նոր իմպուլս է հաղորդել Ձ–յան զարգացմանը: Մեծ ինտենսիվության ձայնային ալիքների տարածման խնդիրների վերաբերյալ ռուս ֆիզիկոսներ Ա. Ա. Էյհենվալդի և Ն. Ն. Անդրեևի կատարած աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել ոչ գծային Ձ–յան համար: Ն. Ն. Անդրեևը, Ի. Գ. Ռուսակովը (1934) և Դ. Ի. Բլոխինցևը (1947) մշակել են շարժվող միջավայրերի Ձ–յան հիմունքները: Ճարտ. և շինարարական Ձ–յան զարգացմանը զուգընթաց հատուկ նշանակություն են ստացել ձայնի կլանման և ցրման պրոբլեմները, որոնցով զբաղվել են Ս. Ն. Ռժևկինը, Գ. Դ. Մալյուժինցը և Վ. Վ. Ֆուրդուևը: Առանձին ուշադրություն է հատկացվել ձայնային աղմուկների և դրանց վերացման մեթոդների ուսումնասիրությանը: Ձ–յան զարգացման ժամանակակից փուլում կարևոր հետազոտությունների օբյեկտ են դարձել ուլտրաձայնը և հիպերձայնը: Ուլտրաձայնի տարածման վրա նյութի մոլեկուլային կառուցվածքի ազդեցության հարցերով զբաղվում է մոլեկուլային Ձ.: Ներկայումս տարբերում են` ընդհանուր Ձ., կիրառական Ձ. և պսիխոֆիզիոլոգիական Ձ.: Ընդհանուր Ձ. զբաղվում է տարբեր միջավայրերում և համակարգերում առաձգական տատանումների ու ալիքների ճառագայթման, տարածման և ընդունման օրինաչափությունների տեսական ու փորձնական ուսումնասիրությամբ: Ընդհանուր Ձ. պայմանականորեն կարելի է բաժանել ձայնի տեսության, ֆիզիկական Ձ–յան և ոչ գծային Ձ–յան: Կիրառական Ձ. շատ լայն բնագավառ է, որի մեջ մտնում են էլեկտրաձայնագիտությունը, ձայնաչափությունը, ճարտ. և շինարարական Ձ., մթնոլորտային Ձ. (օդերևութաբանության մասն է. հետազոտում է մթնոլորտում ձայնի տարածման առանձնահատկությունները), աղմուկների և վիբրացիաների ուսումնասիրությունը: Պսիխոֆիզիոլոգիական Ձ. զբաղվում է մարդու և կենդանիների ձայնառաքող և ընդունող օրգանների ուսումնասիրությամբ, խոսքի առաջացման, հաղորդման և ընկալման պրոբլեմներով:

Գրկ.Стретт Дж. В. (лорд Рэлей), Теория звука, пер. с англ., 2 изд., М., 1955 Скучик Е., Основы акустики, пер. с нем., т. 12, М., 1958–59Красильни к о в В. А., Звуковые и ультразвуковые волны в воздухе, воде и твердых телах, 3 изд., М., 1960.