Jump to content

ՀՍՀ/ՁԱՅՆԱԼԱՐԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱՅՆԱԼԱՐԵՐ իսկական, զույգ կապաններ, որոնք բաղկացած են մկանային և շարակցական հյուսվածքներից, սիմետրիկորեն ձգված են կոկորդի շերեփաձև աճառի ձայնային ելուստի և վահանաճառի անկյան ներսի մակերևույթի միջև: Մասնակցում են ձայնի առաջացմանը: Իսկական Ձ–ից մի քիչ վերն տեղադրված լորձաթաղանթի ծալքերը կոչվում են կեղծ Ձ. և չեն մասնակցում ձայնի առաջացմանը: Տես նաև Խոսելու գործարաններ: