Jump to content

ՀՍՀ/ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ, ձայնի, աղմուկի մակարդակը նվազեցնող նյութեր: Օգտագործում են միջհարկային ծածկերի կոնստրուկցիաներում, ներքին պատերում և միջնորմերում, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների համար` որպես թրթռամեկուսիչ տակդիրներ: Ձ. ն. պատրաստում են արհեստական մանրաթելերից, փրփրապլաստներից ևն: (Տես նաև Ձայնամեկուսացում):