ՀՍՀ/ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ
ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ, սինթետիկ նյութերից պատրաստված սկավառակ, որի վրա պարուրաձև դասավորված են ձայնային ակոսները: Ձ–ից ձայնը վերարտադրվում է հատուկ ապարատներով` գրամոֆոնով, էլեկտրատոնով ևն: Գոյություն ունեն մոնոֆոնիկ (սովորական` 78 պտ ր հաճախականությամբ և երկարանվագ` 45,331 3, 16 պտ ր հաճախականությամբ) և ստերեոֆոնիկ (միայն երկարանվագ) Ձ–ներ: Ըստ միջազգային ստանդարտների` լինում են 17,5 սմ (մի երեսի հնչողությունը` մինչև 6 ր), 25 սմ (մինչև 18 ր), 30 սմ (մինչև 28 ր) տրամագծով Ձ–ներ: Ձ–ի նախօրինակը պատրաստել է դեռևս Թ. Էդիսոնը, սակայն ձայնի մեխանիկական գրանցման և վերարտադրման հայտնագործության առաջնությունը պատկանում է ֆրանսիացի բանաստեղծ, երաժիշտ, գիտնական Շ. Կրոյին (1842–88): XIX դ. վերջին Կամդենում (ԱՄՆ) բացվել է Ձ–ների` աշխարհում առաջին ֆաբրիկան: Ձ–ների պատմության մեջ նոր փուլ է սկսվում, երբ XX դ. 20–30–ական թթ. ստեղծվում են էլեկտրաձայնագրման ապարատները: 1948–ին ԱՄՆ–ում երևան է գալիս առաջին երկարանվագ Ձ.: 1957– 1958–ին ԱՄՆ–ում, ապա նաև ուրիշ երկրներում, սկսվում է ստերեոֆոնիկ Ձ–ների թողարկումը: Ռուսաստանում Ձ–ների առաջին ֆաբրիկան կազմակերպվել է 1901– 1902–ին, Ռիգայում: ՍՍՀՄ–ում Ձ–ների զանգվածային թողարկումն սկսվել է 1930–40–ական թթ.: 1952–ից թողարկում են երկարանվագ, 1962–ից` ստերեոֆոնիկ, 1964–ից` ճկուն, 1969–ից` ստերեոմոնոֆոնիկ Ձ–ներ:
