ՀՍՀ/ՁԱՅՆԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԱՅՆԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆ, ձայնի ուժ, ձայնային ալիքների տարածման ուղղությանն ուղղահայաց միավոր մակերեսով միավոր ժամանակում ալիքներով փոխանցվող միջին (ըստ ժամանակի) էներգիան: Պարբերական ձայնի դեպքում միջինացումը կատարվում է ըստ այնպիսի ժամանակի, որը մեծ է պարբերությունից կամ հավասար է ամբողջ թվով պարբերության: Տես նաև Ինտենսիվություն:
