Jump to content

ՀՍՀ/ՁԱՅՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱՅՆ երաժշտական,

1. բազմաձայն երաժշտական հյուսվածքում ամեն մի առանձին մեղեդիական գիծը: Ձայնգծերի ամբողջությունը կազմում է ստեղծագործության ֆակտուրան: Հոմոֆոնիկ երաժշտության մեջ, որպես կանոն, ձայներից մեկը (հաճախ` վերևինը) առաջատարն է, պոլիֆոնիկ երաժշտության մեջ բոլոր ձայները համազոր են:

2. Նվագախմբային կամ երգչախմբային պարտիտուրում առանձին գործիքի նվագամասը կամ ձայնախմբի երգամասը:

3. Վոկալ–գործիքային ստեղծագործության երգամասը:

4. Մարդու ձայնային ապարատի միջոցով արտաբերվող երաժշտական հնչյունները: Երգչական կամ մշակված Ձ. մարդկային ձայնի հարմարեցումն է պրոֆեսիոնալ օգտագործման համար: Բնորոշվում է տեմբրի գեղեցկությամբ, հնչեղությամբ, ճկունությամբ: Երգչական Ձ–երը դասակարգվում են ըստ բարձրության, ձայնածավալի և տեմբրի: Տարբերում են երգչական Ձ–ի 6 հիմնական տեսակ, սոպրանո, մեցցո–սոպրանո, կոնտրալտո, տենոր, բարիտոն, բաս: 6. Հայ հոգևոր երաժշտության տեսության մեջ նույնը, ինչ ձայնեղանակ (ռուս.` глас): Հաճախ Ձ. անվանումը գործածվում է հնչյուն հասկացության փոխարեն: