Jump to content

ՀՍՀ/ՁԱՎԱՏԻՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱՎԱՏԻՆԻ (Zavattini) Չեզարե (ծն. 20.9. 1902), իտալացի գոող, սցենարիստ, կինոյի տեսաբան: 1935–ից աշխատում է կինոյում: Ձ–ի սյուժեներով և սցենարներով ստեղծված ֆիլմերը իտալ. կինոյում նախապատրաստել են նեոռեալիզմի երևան գալը` «Զբոսանք ամպերում» (1942), «Երեխաները նայում են մեզ» (1943): Մեծ ներդրում են եղել Ձ–ի և Վ. Դե Սիկայի համագործակցությամբ նկարահանված ֆիլմերը` «Շուշա» (1946),«Հեծանիվ հափշտակողները» (1948), «Ումբերտո Դ» (1951), «Չոչարա» (I 960),«Արևածաղիկներ» (1970, U. Գուերայի և Մ. Դ. Մդիվանիի հետ) ևն: «Որոշ մտքեր կինոյի մասին» աշխատության մեջ, հոդվածներում, ելույթներում արտահայտած Ձ–ի հայացքները շատ հարցերում դարձել են նեոռեալիզմի հիմքը: Արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի (1955):