Jump to content

ՀՍՀ/ՁԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ դատական, բալիստիկա դատական, քրեագիտության բնագավառ, որն զբաղվում է հրազենն օգտագործելու (նաև կրելու, պահելու, պատրաստման, իրացման) հետ առնչվող տեխնիկական հարցերի ուսումնասիրությամբ: Ձ–յան տվյալներն օգտագործում են հանցագործության քննությամբ զբաղվող մարմինները` հանցագործության բացահայտումը դյուրացնելու, ապացույցների հիմնավորվածությունն ու օբյեկտիվաթյունն ապահովելու նպատակով: Ձ–յան միջոցով տվյալներ է հաղորդվում հրազենի տեսակային, խմբային պատկանելության, կառուցվածքի, կրակոցի հետքերի (այրվածքներ, ծակվածքներ, քերծվածքներ, վառոդային գազերի ազդեցություն, մրային նստվածքներ, քսանյութ ևն) մասին, հնարավորություն է ընձեռվում օգտագործված պարկուճի և արկի միջոցով նույնացնել հանցագործության ժամանակ օգտագործված հրազենը, որոշվում է հարվածի տեղից գնդակի արձակման հեռավորությունը ևն: Ձգաբանական ուսումնասիրություններ կատարելիս օգտագորօվում են գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումները: Ձ–յան փորձագիտական եզրակացությունը դասվում է ապացույցների շարքը:

Լ. Օհանյան