ՀՍՀ/ՁԳՈՒՄ ԵՎ ՍԵՂՄՈՒՄ
ՁԳՈՒՄ ԵՎ ՍԵՂՄՈՒՄ նյութերի դիմադրությունում, ձողի դեֆորմացիայի տեսակ, առաջանում է այնպիսի ուժերի ազդեցությամբ, որոնց համազորն ուղղահայաց է ձողի լայնական հատույթին և անցնում է դրա ծանրության կենտրոնով: Ձ. և ս. է կոչվում նաև գծային (միառանցք) լարվածային վիճակը` տարրական զուգահեռանիստի հիմնական լարվածային վիճակում, ապա առանցքով ուղղված լարումը՝ σ = P/F (P-ն ձգող կամ սեղմող ուժն է, F-ը՝ լայնական հատույթի մակերեսը), իսկ լարման և հարաբերական դեֆորմացիայի միջև կախվածությունը առաձգականության սահմաններում որոշվում է Հուկի օրենքով։ Ձողի ε1 երկայնական և ε2 լայնական հարաբերական դեֆորմացիաների միջև կախվածությունն առաձգականության սահմաններում Զ․ և ս-ման դեպքում ունի ε2 = -με1 տեսքը, որտեղ μ-ն Պուասոնի գործակիցն է։ Պլաստիկության սահմաններում հարաբերական դեֆորմացիաների կախվածությունը լարումներից տրվում է բարդ (ոչ-գծային) էմպիրիկ օրենքներով։ Ձգումը հանգեցնում է ձողի երկարացման, իսկ սեղմումը՝ կարճացման։ Ճկուն ձողի սեղմման դեպքում կարող է առաջանալ նաև կայունության կորուստ։
Գրկ. Гастев В. А., Краткий курс сопротивления материалов, 2 изд., п ep аб., М., 1977.
