ՀՍՀ/ՁԵԹ–ՕՃԱՌ ԿՈՄԲԻՆԱՏ
ՁԵԹ–ՕՃԱՌ ԿՈՄԲԻՆԱՏ Երևանի, ՀՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1926–ին, ԳՌԱԽՏ–ի (ՊՌՀԲԸ` Պետ. ռուս–հայկ. բամբակագործական ընկերություն) բամբակազտիչ ու ձեթ–օճառ գործարանների միավորման բազայի վրա: 1979–ին ներառնում էր ձեթի էքստրակցիայի ու օճառի (հիմն. 1926), հիդրոգենացման (1945) ու մարգարինի (1954) գործարանները, ձեթի լցման ու մայոնեզի արտադրությունները, բամբակի հունդի տնտեսությունը, ինչպես նաև մեխանիկական, էլեկտրատարայի բաժիններ ու լաբորատորիա: Թողարկում է մոտ 40 արտադրատեսակ` տնտ. և ձեռքի օճառ, ձեթ, մարգարին, սալոմաս, տեխ. գլիցերին են: Հիմնական հումքը` բամբակի հունդը, ստանում է Ադրբ. ու Թուրքմ. ՍՍՀ–ներից: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջաններում: Կոոպերացված կապերի մեջ է ՍՍՀՄ 120 ձեռնարկության հետ: Նոր արտադրատեսակների մշակման ու արտադրության տեխնոլոգիայի կատարելագործման հարցերով զբաղվում են Մոսկվայի, Լենինգրադի, Խարկովի, Տաշքենդի, Աշխաբադի տեխ. բուհերն ու ԳՀԻ–ները, ինչպես նաև Երևանի ժողտնտեսության, պոլիտեխնիկական ինստ–ները:
