Jump to content

ՀՍՀ/ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ձեռնարկության գործունեության իրավունքների ու պարտականությունների շրջանակը որոշող կանոնների և նորմատիվների հաստատագրված ցուցակ: Ունի հինգ բաժին: Առաջինում տրվում են սոցիալիստական պետ. արտադրական ձեռնարկության սահմանումն ու կառավարման կազմակերպման սկզբունքները, երկրորդում` նրան հիմնական և շրջանառու ֆոնդեր հատկացնելու, վերադաս կազմակերպությունների և այլ ձեռնարկությունների հետ ունեցվածքային հարաբերությունների մեջ մտնելու կարգը: Երրորդ բաժնում արտահայտվում են ձեռնարկության գործունեության բովանդակությունը, նպատակը, տնտհաշվարկի կազմակերպման ձևերը, իսկ չորրորդում` նրա իրավունքներն արտադրատնտեսական գործունեության կազմակերպման, պլանավորման, կապիտալ շինարարության, նյութատեխնիկական մատակարարման ու արտադրանքի իրացման բնագավառներում: Եզրափակիչ բաժնում սահմանվում են ղեկավար աշխատողների իրավունքներն ու պարտականությունները: Գործող Ձ. կ. հաստատվել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1965–ի հոկտ. 4–ի որոշմամբ: