ՀՍՀ/ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, շրջանառու միջոցներ, որ սոցիալիստական պետությունը հատկացնում է ձեռնարկություններին` նրանց տնտ. գործունեությունն ապահովելու համար: «Ձ. ս. մ.» անվանումը պայմանական է (պետ. բոլոր ձեռնարկությունների միջոցները համաժողովրդական սեփականություն են) և տրվում է ձեռնարկության փոխառու միջոցներից տարբերելու համար: Ձևավորման աղբյուրներն են` ձեռնարկության շահույթը և բյուջետային ֆինանսավորումը: ՀՍՍՀ ձեռնարկություններում առ 1.1.1978–ի Ձ. ս. մ. կազմել են 2853,9 մլն ռ.:
