ՀՍՀ/ՁԵՎՈՂ ՄԵՔԵՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԵՎՈՂ ՄԵՔԵՆԱ, գործվածքների կամ տրիկոտաժի կտավի փռվածքից կարի արտադրանքի դետալներ կտրող մեքենա: Փռվածքի բարձրությունը կարող է հասնել մինչև 30 սմ: Շարժական Ձ. մ–ի կտրող գործիքը ուղղաձիգ ուղղությամբ հետադարձ–համընթաց շարժում կատարող պողպատե թիթեղավոր դանակն է կամ պտտվող սկավառակը, իսկ ստացիոնար Ձ. մ–ինը` 3 կամ 4 փոկանիվի վրա ձգված պողպատե ժապավենդանակը:
