ՀՍՀ/ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, անձին կարճ ժամանակով (3 օրից ոչ ավելի) ազատությունից զրկելը` առանց դատախազի սանկցիայի: Ձ. կատարում են հետաքննության մարմիններն ու քննիչը, որպեսզի մինչև խափանման միջոց ընտրելը անձը հնարավորություն չունենա թաքնվել, շարունակել հանցավոր գործունեությունը կամ խոչընդոտել իսկության հաստատմանը: Զ. թույլատրվում է ազատազրկում նախատեսող հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին` կասկածյալին, հետևյալ դեպքերում` ա. եթե բռնվել է հանցագործություն կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո, բ. հանցագործությունկատարելու մասին ականատեսը (այդթվում տուժողը) որպես հանցագործություն կատարողի, մատնացույց է անում նրան. գ. նրա մարմնի, հագուստի վրա, նրա մոտ կամ բնակարանում հայտնաբերվել են հանցագործության հետքեր (ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 111): Կասկածյալը կարող է ձերբակալվել նաև փախուստի դիմելիս, մշտական բնակավայր չունենալու և ինքնությունը անհայտ լինելու դեպքերում:
