ՀՍՀ/ՁԵՐԺԻՆՍԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԵՐԺԻՆՍԿ (մինչև 1929–ը` Ռաստյապինո), քաղաք (1930–ից) ՌՍՖՍՀ Գորկու մարզում: Երկաթուղային կայարան է, նավահանգիստ Օկա գետի ափին: 257 հզ. բն. (1979): ՍՍՀՄ քիմ. արդյունաբերության գլխավոր կենտրոններից է: Կան հանքային պարարտանյութերի, հերբիցիդների, օրգանական նյութերի սինթեզիարտադրություն, շինանյութերի և քիմ. արդյունաբերության սարքավորումների գործարաններ, ճոպանի, կահույքի ֆաբրիկաներ, Գորկու պոլիտեխնիկական ինստ–ի երեկոյան ֆակուլտետ, քիմ. և քիմիամեխանիկական տեխնիկումներ, երաժշտական ուսումնարան, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան: Վերանվանվել է ի պատիվ Ֆ. Է. Ձերժինսկու:
