ՀՍՀ/ՁԻԱՍԱՄԻԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԻԱՍԱՄԻԹ, բոխի (Hippomarathrum), հովանոցազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ: Ցողունները խիստ ճյուղավորված են, տերևները` փետրաձև, բազմակի բաժանված, նեղ գծային, սրածայր մասերով: Հովանոցները բազմաճառագայթավոր են, ծաղիկները` դեղին, պսակը բութ է` դեպի ներս ոլորված գագաթով: Պտուղը տափակ, ձվաձև կամ համարյա գնդաձկ է, կողքերից փոքր–ինչ սեղմված: Հայտնի է 12 տեսակ` տարածված միջերկրածովյան շրջանում: ՀՍՍՀ–ում աճում է Ձ–ի 2 տեսակ, որից մանրապտուղ Ձ–ի (H. microcarpum) երիտասարդ ընձյուղներն ու տերևակոթուններն օգտագործվում են սննդի մեջ:
