ՀՍՀ/ՁԻԱՍՊՈՐՏ
ՁԻԱՍՊՈՐՏ, հեծելային սպորտ, նժույգավարություն, հնագույն մարզաձև, ձիարշավի և նժույգավարության տեսակներ: Ժամանակակից Ձ. ընդգրկում է ձիերի վարժեցումը, փորձարկումը, արգելքների հաղթահարումը (կոնկուր–իպպիկ), եռամարտը (ձևավոր քայլք, դաշտային փորձարկումներ, արգելքների հաղթահարում), երկամարտը (ձևավոր քալք, արգելքների հաղթահարում), ձիարշավները, ստիպլչեյզը (վիթխսյըի, անշարժ արգելքների հաղթահարում), կրոսները, ձիերով որսը, ձիադահուկային մրցումները, ձիավազքերը, ոստյունախաղերը, ջիգիթախաղերը, պուշբոլը և պոլոն: Օլիմպիադաների ծրագրում ձիարշավներն ընդգրկվել են դեռևս 648–ին մ. թ. ա.: Նժույգավարության առաջին դպրոցները ստեղծվել են XVI դ. սկզբին` Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում: Ռուսաստանում ազգային հեծելախաղերը և ձիարշավները տարածված են եղել վաղ ժամանակներից (Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս, Դոնի, Ուրալի կազակաբնակ շրջաններ ևն), իսկ պաշտոնական մրցումներն առաջին անգամ անցկացվել են 1826–ին: ՍՍՀՄ–ում Ձ. զարգացել է 20–ական թթ.` կարմիր բանակի կովկասյան զորամասերում, Պաջըավիաքիմի ակումբներում: 1925–ից անցկացվել են համաբանակային, 1926–ից` Պաջըավիաքիմի, 1938–ից` արդեն համամիութ. խոշորագույն մրցումներ, 1935–ից Ձ–ով զբաղվել են նաև «Սպարտակ», «Պիշչևիկ» և «Ստրոիտել» մարզական ընկերությունները: 1952–ին ՍՍՀՄ Ձ–ի սեկցիան (1959–ից ֆեդերացիա) մտել է Ձ–ի միջազգային ֆեդերացիայի կազմի մեջ: 70–ական թթ. սկզբներին Ձ–ում առաջատար տեղ են գրավել «Դինամո», «Սպարտակ», «Ուրոժայ», «Աշխատանք», «Բուրեվեստնիկ» մարզական ընկերությունները և ԲԿՍԱ–ն: ՍՍՀՄ հեծյալները 1952–ից մասնակցում են օլիմպիական խաղերին: Հայաստանում նժույգավարությունն ու ձիարշավներն ունեն դարերի պատմություն: Հայոց Այրուձիի հեծյալները հանդես են եկել նավասարդյան խաղերի և այլ տոնախմբությունննրի ժամանակ: Հայ պատմագիրների երկերում Ձ. հիշատակվում է մականախաղ, ասպարախաղ, ադվեսախաղ, դրոշակախաղ և այլ անվանումներով: Սովետական Հայաստանում Ձ–ի առաջին մրցումներն անց են կացվել 1920–1930–ական թթ.: Կազմակերպվել էն ցուցադրական ձիարշավներ ու կառարշավներ: Հայաստանով Ձ–ի զարգացմանը նպաստել է 1949–ին Երևանի ձիարշավարանի կառուցումը: Հայաստանի հեծյալներ Դ. Ի. Հասրաթյանը., Մ. Է. Գրիգորյանը, Ֆ. Ա. Նեբոգովը, Կ. Հ. Ջաքարյանը մասնակցել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին:
Մ. Մամիկոնյան
