ՀՍՀ/ՁԻԵՐ
ՁԻԵՐ (Equus), ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիների սեռ: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ մնդավի բարձրությունը` մինչև 1,6 մ), վերջավորությունները` երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակը): Մազածածկը խիտ է, մազերը` կարճ (երկար միայն պարանոցի վերին և պոչի հատածներում): Վայրի տեսակներ հանդիպել են Ասիայի և Աֆրիկայի տափաստաային, կիսաանապատային և անապատային շրջաններում (Եվրոպայում բնաջնջվել են): Խոտակեր են և ապրել են երամակներով: Ութ տեսակները խմբավոր–են 4 ենթասեռի մեջ` իսկական (Պրժևալսկու և ընտանի ձիեր ու անհետացած տարպաեը), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր: Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է ե վերցված է պահպանության տակ: Ընտանի Ձ. տարածված են գրեթե բոլոր երկրներում և հաշվում են դրանց մոտ 200 ցեղ և ցեղախումբ (ՍՍՀՄ–ում` 50): Կենդանիների մնդավի: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիության տևողությունը մոտ 11 ամիս է: Կաթնատվությունը` 11–15 լ. Ապրում են 25–30 տարի: Տես նաև Ձիաբուծություն:
