ՀՍՀ/ՁԻԹՈՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԻԹՈՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում: Գտնվում է Էրզրումի դաշտում: Ձ. Էրզրումի գավառի` ամենամեծ գյուղերից էր: 1909–ին ուներ 216 ընտանիք հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: Ձ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
