Jump to content

ՀՍՀ/ՁԻՁԱՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԻՁԱՐԻԱ Գեորգի Ալեքսեյի (ծն. 1914), աբխազ պատմաբան: Պատմ. գիտ. դ–ր (1958), պրոֆեսոր (1961), ՎՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974–ից): ՎՍՍՀ (1961) և Աբխազական ԻՍՍՀ (1964) գիտ. վաստ. գործիչ: ՍՄԿԿ անդամ 1940–ից: Ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայության և գրականության ինստ–ը (1936): 1939–ից աշխատել է ՎՍՍՀ ԳԱ Դ. Գուլիայի անվ. լեզվի, գրականության և պատմության աբխազական ինստ–ում, 1966–ից` դիրեկտոր: . 1957–66–ին եղել է Սուխումի մանկավարժական ինստ–ի ռեկտոր: Ձ–ի աշխատությունները հիմնականում ընդգրկում են Աբխազիայի պատմության նոր և նորագույն շրջանների, մասամբ նաև Վրաստանի և Կովկասի XIX– XX դղ. պատմության հարցերը«Աբխազիան 1917–1918 թթ» (1946), «Ժողովրդական տնտեսությունը և սոցիալական հարաբերությունները Աբրազիայում XIX դ.» (1958) Անդրադարձել է նաև Թուրքիայից Աբխազիա գաղթած հայերի բնակեցման, զբաղմունքի ու սոցիալ–քաղաքական շարժումներին նրանց մասնակցության հարցերին: Ձ. Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սովետի նախագահն է, ՎՍՍՀ Կենտկոմի Աբխազական մարզկոմի անդամ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով:

Երկ. Декабристы в Абхазии, Сухуми, 1970 Дружба извечная, нерушимая, Сухуми, 1972 (соавтор Анчабадзе

3. В.)Махаджирство и проблемы истории Абхазии XIX столетия, Сухуми, 1975 В. И. Ленин н Абхазия, 2 изд., доп., Сухуми, 1977. Ռ. Կոնդակչյան