Jump to content

ՀՍՀ/ՁԿՆԱԳԵՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԿՆԱԳԵՏ (պատմ. Առուն, այժմ` Չուխուր), գետ Հայկական լեռնաշխարհում, Մակու գետի ձախ վտակը: Երկարությունը մոտ 146 կմ է: Սկիզբ է առնում Գայլատու լճից, հոսում հս–արմ–ից հվ–արլ.: Բայազետից հս. մտնում է Փոքր լճակների ու ճահիճների համակարգի մեջ (պատմ. Կոգովտի Շամբ) և դուրս գալիս Դեղին (այժմ` Սարիսու) անվամբ, միախառնվում Մակու գետի հետ: Սնումը խառն է, հորդացումը` գարնանը: