Jump to content

ՀՍՀ/ՁԿՆԱԹՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԿՆԱԹՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, կառույցներ հիդրոհանգույցների կազմում, նախատեսված են ձկները (հիմնականում ձուղպադրման շրջանում) ստորին բիեֆից վերինն անցկացնելու համար: Հիմնական Ձ. կ. են ձկնանցարանները (վաքեր կամ փոքր ջրանցքներ), որոնցում ստեղծվում է ձկների համար հաղթահարելի ջրի հաստատուն արագությամբ հոսք (տես նաև Ձկնապոմպ), և ձկնամբարձիչները, որոնցում ձկներն ամբարձիչ մեխանիզմների կամ ջրարգելակման միջոցով հարկադրաբար տեղափոխվում են վերին բիեֆ: