Jump to content

ՀՍՀ/ՁԿՆԱՄՇԱԿՄԱՆ ՄԵՔԵՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԿՆԱՄՇԱԿՄԱՆ ՄԵՔԵՆԱ, ձկնամշակման որևէ գործողություն կատարող մեքենա: Ձ. մները հաճախ միացվում և կազմում են մեքենայացված գծեր, որոնք հանդերձված են տեխնոլոգիական պրոցեսի կարգավորման և հեռահսկման սարքերով: Ձ. մ–ները լինում են` ձկնալվացող (թմբուկային և կոնվեյերացնցուղային), թեփուկամաքրող, տեսակավորող, կտրատող: