ՀՍՀ/ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՁԿՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, սննդի արդյունաբերության ճյուղ, զբաղվում է ձկների, ծովային գազանների, տարբեր տեսակի անողնաշարավորների որսով, ջրիմուռների արդյունահանմամբ և վերամշակմամբ: Ձևավորվել է XVII դ.: Ռուսաստանում ձկնորսությունը հիմնականում կենտրոնացված էր Կասպից, Ազովի, Արալյան ծովերում և գետերի ջրամբարներում (1913–ին երկրի ձկան որսի 80,2): Ձկնորսության և ձկան վերամշակման տեխնիկան հետամնաց էր: Այն մեծ զարգացում ստացավ սովետական կարգերի հաստատումից հետո, մինչպատերազմյան հնգամյակնհրի տարիներին ստեղծվեց ձկնորսական նավատորմ, կազմակերպվեցին ձկնորսական կոլտնտեսություններ և ձկնորսական մոտորացված կայաններ, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններ: Ժամանակակից Ձ. հագեցված է համալիր–մեքենայացված հոսքային գծերով և բարձրարտադրողական սարքավորումներով: Ձկնորսական խոշոր նավահանգիստներ են կառուցվել Վլադիվոստոկում, Նախոդկայում, Տալլինում, Կալինինգրադում, Կլայպեդայում, Սևաստոպոլում ևն: 1978–ին, 1940–ի համեմատ, ՍՍՀՄ–ում ձկան, ծովային գազանների, կետերի, ծովամթերքների արդյունահանումն ավելացել է 6,6 անգամ, կազմել` 9,2 մլն տ: Ձ. զարգացած է նաև Լեհաստանում (1978-ին` 0,6 մլն տ), ԳԴՀ–ում (0,2 մլն տ), Բուլղարիայում (0,2 մլն ՀՈ), Ռումինիայում (0,1 մլն տ), Ճապոնիայում (1977–ին` 10,9 մլն տ), ԱՄՆ–ում (3,1 մլն տ), Մեծ Բրիտանիայում (1,0 մլն տ): ՀՍՍՀ–ում 1979–ին գործում էր ձկնորսական 5 տնտեսություն (Արմաշի, Մասիսի, Եղեգնաձորի, Մեծամորի լճակային տնտեսությունները և Սևանի ձկան կոմբինատը), 7 ձկնաբուծարան–գործարան (Սևանա լճի ափին, Անգեղակոթում ու Ջերմուկում) և Սևանա լճի պետ. ձկնաբուծարանը: 1978–ին լճակային տնտեսություններից ստացվել է 1,7 հզ., իսկ Սևանա լճից` 1,2 հզ. տ ապրանքային ձուկ: Զկնաբուծարան–գործարաններում աճեցվել է 7–12, իսկ պետ. ձկնաբուծարանում` 3,5 մլն ձկնիկ:
