ՀՍՀ/ՁԿՆԵՐ ԿԵՆԴԱՆԱՇՐՋԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԿՆԵՐ (լատ. Pisces), Կենդանաշրջանի համաստեղություններից: Գտնվում է Անդրոմեդա, Եռանկյուն, Խոյ, Կետ, Ջրհոս, Պեգաս համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղերը 3,6––3,8–րդ աստղային մեծության են: Ձ. համաստեղությունում է գտնվում գարնանային գիշերահավասարի կետը: Լավ երևում է հատկապես աշնանը:
