Jump to content

ՀՍՀ/ՁՄԵՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՄԵՌ, տարվա եղանակ: Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտ. 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում` ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտ– 23): Կենցաղում, սովորաբար, ձմեռային ամիսներ են համարվում դեկտեմբերը, հունվարը և փետրվարը: Հարավային կիսագնդում դրանք ամառային ամիսներ են: Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր: Զմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտ. 22) Հայաստանում 9 ժ է, կեսօրին Արեգակի բարձրությունը հորիզոնից փոփոխվում է 26,5-ից (դեկտ. 22) մինչև 50 (մարտի 21) սահմանում: