ՀՍՀ/ՁՄԵՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, սառնամանիքների պայմաններում ձմռանը տարվող շինարարական մոնտաժային աշխատանքներ: Դրանք պահանջում են հատուկ միջոցառումների կիրառում, որը բարդացնում և թանկացնում է այդ աշխատանքները, սակայն վերացնում շինարարության սեզոնայնությունը: Շինարարության անհրաժեշտ որակ ապահովելու նպատակով շինարարական նորմաներում և կանոններում տեխնոլոգ. հատուկ պահանջներ են նախատեսված Ձ. ա–ի առանձին տեսակների համար, հողային աշխատանքները կատարելուց առաջ գրունտը նախապատրաստում են` այն սառչելուց պահպանելու նպատակով: Գրունտի վերին շերտը հերկում և առվանում են, ծածկում տաքացուցիչով (տորֆ, թեփ, խարամ), օգտագործում են ձյունածածկույթը: Սառած գրունտները նախապես փխրեցնում և տաքացնում են շոգեգոլորշային, ջրային, էլեկտրական ասեղներով, էլեկտրոդներով: Մեծ մակերեսներով գրունտը նպատակահարմար է հագեցնել ջրով, որի միջոցով մասամբ սառածությունը նվազում է: Սառած գրունտը ծակում են նաև առանց տաքացնելու: Այն Կնտատում են բլոկների և հանում ամբարձիչի կամ հողափոր մեքենաների օգնությամբ: Պայթեցման եղանակը արդյունավետ է գրունտի խորը սառածության և մեծ ծավալի աշխատանքների դեպքում: Քարային աշխատանքները տարվել են հիմնականում շարվածքի սառեցման եղանակով, որի դեպքում շարը կատարվում է տաքացված շաղախներով: Առաջացած կարաններն արագորեն սառչում են և ձեռք բերում մեծ ամրություն: Բետոնային աշխատանքները պահանջում են սառելուց պահպանել բետոնը` մինչ դրա կաղապարահանման անհրաժեշտ ամրություն ստանալը: Փակ շենքերում սվաղման աշխատանքների իրականացման կարևորագույն պայմանը շենքի ու ծեփաշերտի տաքացումն է կամ քլորացված շաղախների կիրառումը: ՀՍՍՀ–ում Ձ. ա–ի տեխնոլոգիական պահանջները հիմնականում Իրագործվում են բետոնային և հարդարման «Աշխատանքներում:
