Jump to content

ՀՍՀ/ՁՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՅՈՒՆ, փաթիլների ձևով ամպերից թափվող մթնոլորտային պինդ տեղումներ: Լինում են բազմաձև, հիմնականում` վեցանկյուն կամ վեցաթև աստղանման սառցային բյուրեղների ու փաթիլների տեսքով, թերթիկավոր (միջին տրամագիծը` 0,3– 1,9 մմ) և ձողաձև, (միջին տրամագիծը` 0,5–0,8 մմ): Խաղաղ եղանակին մոտ 0°C–ի դեպքում ձյունափաթիլները միանում են և ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ: Փաթիլների միջին քաշը տատանվում է 0,0001–0,5 գ–ի միջև: Բարեխառն ու բարձր լայնություններում ձմեռային տեղումները հիմնականում լինում են ձյան ձևով` առաջացնելով ձյունածածկույթ: Հայկական ՍՍՀ–ում ձյուն տեղում է ամեն տարի: